Զելենսկին այսօր կայցելի Թուրքիա
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 8-ին, կայցելի Թուրքիա։ Նա կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։
Էրդողանի հետ հանդիպմանը Զելենսկին կքննարկի խաղաղության բանաձևը, խաղաղության գագաթնաժողովը, Սև ծովում նավագնացությունը, պարենային կայունությունը և ուկրաինացի բանտարկյալների ու քաղբանտարկյալների ազատումը։
Նաև հատուկ ուշադրություն է դարձվելու պաշտպանական արդյունաբերության ընդհանուր նախագծերին։
«Վոլոդիմիր Զելենսկին կայցելի նավաշինական գործարաններ, որտեղ ընթանում է ուկրաինական ռազմածովային ուժերի կորվետների կառուցումը, և կհանդիպի թուրքական պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ