Կայծակը հարվածել է ֆուտբոլ խաղացող դպրոցականներին․ կա 18 տուժած (տեսանյութ)
Տեսանյութեր
Ճապոնիայում կայծակը հարվածել է դպրոցականներին ֆուտբոլի խաղի ժամանակ։ Այս մասին հայտնում է Metro-ն։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Միյաձակի քաղաքում՝ դպրոցի տարածքում գտնվող ֆուտբոլի դաշտում։ Երկու դպրոցի աշակերտներ ֆուտբոլ էին խաղում, երբ կայծակը հարվածեց խաղադաշտին։ Միջադեպի հետեւանքով տուժել է 18 դպրոցական, ովքեր հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։
Նշվում է, որ կայծակը հարվածել է երիտասարդ ֆուտբոլիստներին Թայվանի մոտակայքում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից մի քանի ժամ անց։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru