Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մասն էր․ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)
ՔաղաքականԱյս հանդիպումը չափազանգ կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ոչ սկիզբն էր, ոչ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասել է նա։
Միրզոյանի խոսքով՝ ապրիլի 5-ի միջոցառման ընթացքում քննարկումների սեղանին ռազմական բաղադրիչ չի եղել, «բայց ՀՀ դիմակայունության ավելացումը, ի վերջո, նաև անվտանգային դիմակայություն է դառնում»։
Արտգործնախարարը նաև նշել է, որ ԵՄ-ից ստացվելիք 270 միլիոն եվրոն ոչ սկիզբն էր, ոչ վերջը, գումարներ մինչ այդ էլ ստացվել են, դրանից հետո էլ լինելու են։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru