«Հիստերիկ դրսևորումներ են». Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանային կրակոցների մասին
ՔաղաքականԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ իր ղեկավարած հանձնաժողովի նիստին, անդրադառնալով վերջին օրերի սահմանային կրակոցներին՝ դրանք որակել է, որպես հիստերիկ դրսևորումներ:
«Ամեն ինչ կանենք, որ նման կրակոցներն ունենան գնահատվելու հնարավորություն, նույնիսկ՝ եվրոդիտորդների մակարդակով, և հասնենք նրան, որ կրակոցներ չլինեն»,- նշել է նա:
«Կրակոցներ շատ են եղել, ոչ մի բանի հետ կապ չունի»,- նշել է նա՝ հերքելով այդ կրակոցների և ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման կապը։