Հուշագրով առաջարկվում է կարգավորել անվտանգ կապուղու ենթակառուցվածքների հետ կապված հարցերը
Քաղաքական
««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ի նիստում:
Հուշագրով կարգավորվում են անվտանգ կապուղու ենթակառուցվածքների հետ կապի, ինչպես նաեւ կապի սպայի նշանակման հետ կապված հարցերը:
Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ կապի սպան Եվրոպական միության եւ Եվրապոլի հետ որեւէ աշխատանքային հարաբերություններ չի հաստատում: Նա ՀՀ լիիրավ ներկայացուցիչ է իրավապահ համակարգի անունից եւ հանդիսանում է ՀՀ աշխատակից:
Փոխնախարարը նշել է, որ հուշագիրը միտված է լրացնելու «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է տեղեկությունների արագ փոխանակման համար ստեղծել անվտանգ կապուղիներ ՀՀ ՆԳ եւ Եվրապոլի միջեւ: Ըստ պատգամավորի՝ կապուղու անվտանգության ապահովումը Հայաստանի պատասխանատվության գոտում նշանակում է արդյունավետ հակազդեցություն հետախուզական ներթափանցմանը, չարտոնված արտահոսքի, կապուղու վրա արտաքին ապակառուցողական ազդեցության, տեղեկությունների փոփոխության նենգափոխման, ինչպես նաեւ երրորդ կողմին տեղեկությունները չարտոնված փոխանցման կանխում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու