Վիրաբույժները 2–ամյա տղայի ստամոքսից ավելի քան հարյուր մագնիսական գնդիկներ են հեռացրել
ԱյլՌԴ Լենինգրադի մարզի մանկական շրջանային հիվանդանոցում բժիշկները փրկել են մագնիսական գնդիկներ կուլ տված երկու տարեկան տղային։ Այս մասին Telegram–յան ալիքում հայտնել է մարզպետարանի մամուլի ծառայությունը։
2–ամյա տղան ստամոքսի մեջ կասկածելի օտար մարմիններով տեղափոխվել է բուժհաստատություն, բժիշկները հետազոտության ընթացքում պարզել են, որ երեխան կուլ է տվել գունավոր մագնիսական գնդիկներ։
Բժիշկ–էնդոսկոպիստները փոքրիկ պացիենտի ստամոքսից հեռացրել են ավելի քան հարյուր գնդիկներ, իսկ մնացած օտար մարմինները հեռացվել են վիրահատական ճանապարհով: Վիրահատությունը բարեհաջող է անցել, երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։