«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը
Հասարակություն«Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը, որն ապրիլի 3-ից անժամկետ նստացույց էր իրականացնում թատրոնի փակ դռան առաջ՝ ՀՀ կառավարությունից և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից պահանջելով իրենց հնարավորություն տալ աշխատել, որպես անկախ թատրոն, ապրիլի 8-ին ժամանակավորապես դադարեցրել է նստացույցը:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ռեժիսոր Սարգիս Արզումանյանը:
«Նստացույցը ժամանակավորապես դադարեցված է...»,– գրել է նա։