ԱՄՆ–ում ուսուցչուհին մեղադրվում է աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ
ԱյլԱՄՆ Իլինոյս նահանգում դպրոցի ուսուցչուհին մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է Fox-ը։
Էլլի Բարդֆիլդը ձերբակալվել է երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություն կատարելու կասկածանքով, կինը մի քանի տարի աշխատել է Սիոն գյուղի դպրոցում՝ որպես փոխարինող ուսուցչուհի։
11-ամյա տղայի ծնողները դիմել են ոստիկանություն և հայտնել, որ մարտի վերջին ուսուցչուհին որդուն հրավիրել է իր տուն։ Որոշ ժամանակ անց տղան խոստովանել է, որ Բարդֆիլդը սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։
Խուզարկության ընթացքում քննիչները կնոջ հեռախոսում հայտնաբերել են ինտիմ նամակագրություն և պարզել, որ ամերիկուհին մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել երեխայի հետ, բռնաբարության առաջին դրվագը տեղի է ունեցել հենց դպրոցի ներսում։