ԱՄՆ–ում աղջնակը լիմոնադ վաճառելով մոտ 10000 դոլար է հավաքել՝ մոր տապանաքարի համար
ԱյլՅոթամյա Էմուրի Ջոնսոնի մայրը՝ Կարլին, մահացել է այս տարվա մարտին՝ 29 տարեկանում։ Էմուրիի տատիկը՝ Ջենիֆեր Բորդները, տեղական WAFF48 News հեռուստաընկերությանը պատմել է, որ աղջիկն սկսել է ինքնուրույն գումար հավաքել մոր տապանաքարի համար։
Էմուրին սկզբում մեկ բաժակ լիմոնադը վաճառում էր մեկ դոլարով, բայց հետո, երբ նրա պատմությունը տարածվեց սոցիալական ցանցերում, մարդիկ սկսեցին ավելի շատ գումար տալ նրան, իսկ մի կին մեկ բաժակ լիմոնադը գնել է 300 դոլարով:
Ավելի ուշ աղջկա հետ կապ է հաստատել հուշարձաններ արտադրող ընկերություն, որն առաջարկել է անվճար տապանաքար տեղադրել։ Այժմ կուտակված գումարը կուղղվի այլ ծախսերին։