Գանայում մայրը երեխային ողջ-ողջ թաղել է տան բակում, երեխան վեց ժամ անցկացրել է հողի տակ
ԱյլԳանայում մայրն իր նորածին երեխային ողջ-ողջ թաղել է այգում, երեխան մի քանի ժամ անցկացրել է հողի տակ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Գանայում 23-ամյա կինը տանը երեխա է լույս աշխարհ բերել ու, որոշելով ազատվել նրանից, թաղել է այգում։ Նորածնին հայտնաբերել են հարազատները, նա վեց ժամ անցկացրել է հողի տակ։ Աղջկան հոսպիտալացրել են, երեխայի մարմինը պատված է եղել կապտուկներով ու քերծվածքներով, սակայն երեխան փրկվել է։ Մեկ շաբաթ անց նա դուրս է գրվել հիվանդանոցից և հանձնվել հարազատներին։
Աղջկա մորը բերման են ենթարկել և տեղափոխել հոգեբուժարան։ Պարզվում են հանգամանքները, որոնք դրդել են կնոջը ողջ-ողջ թաղել երեխային։