ԵԱՏՄ կանոնակարգով ներմուծվող ապրանքը պետք է գրանցված լինի, որպեսզի թույլատրվի ներմուծել. փոխնախարար
Քաղաքական«Ստացվում է, որ մենք ստեղծում ենք մարմին, որը թույլ կտա՞ որևէ տնտեսվարողի որևէ ապրանքատեսակ ներմուծել ՀՀ, անկախ ԵԱՏՄ սահմանած չափորոշիչների՞ց»,-այսօր խորհրդարանի հերթական նիստում էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանին նման հարց տվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։
«Հիմա, օրինակ, ՌԴ-ն չի թողնում մեր կաթնամթերքը գնա իրենց մոտ, բայց իրենցը մեզ մոտ գալիս է։ Այս նախագիծը այդ հարցը կլուծի՞»,-իր հարցը ամփոփեց պատգամավորը։
Նախարարը պատասխանեց, որ խոսքը կերային հավելումների մասին է. «Իրավական դաշտը կարգավորվում է, ԵԱՏՄ կանոնակարգով տվյալ ապրանքը պետք է գրանցված լինի, որպեսզի թույլատրվի ներմուծել»,- ամփոփել է նա։
Նշենք, որ Ազգային ժողովում այս պահին քննարկվում է «Անասնաբուժության օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու և վարչական իրավախախտումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին նախագիծը։