Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
Քաղաքական«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Բադալյանը և ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը բանկի պատվիրակներին ներկայացրել են ծրագրի տեխնիկական‚ բնապահպանական‚ սոցիալական բաղադրիչները‚ ծրագրի գնահատված արժեքը և բազմաթիվ այլ թեմաներ։
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները։
ԵՆԲ առաքելության անդամները Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են նաև Սյունիքի մարզ՝ ծանոթանալու կառուցվելիք 60կմ երկարությամբ ճանապարհի ծրագծին։