Սա շատ կարևոր համակարգային փոփոխություն է. Ավանեսյանը էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնների լիցենզավորման մասին
Քաղաքական«Էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնները պարտավոր են ունենալ լիցենզիա»,- այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշել է, որ լիցենզավորման օրենքի փոփոխությունները վերաբերվում են անհատին «ՀՀ-ում ստեղծվում է բժիշկների լիցենզավորման ինստիտուտ։ Սա շատ կարևոր համակարգային փոփոխություն է, որ անհրաժեշտ է ունենալ, թե որ մասնագետը, բժշկական կրթություն ստանալով, ինչպես պետք է նեղ մասնագիտացում ստանա»,- նշել է նա, ընդգծելով , որ հիմա դաշտը բաց է և մասնագիտական գործունեության դաշտը գծված չէ։
Նախարարը նաև նշել է, թե էսթետիկ բժշկությամբ զբաղվող կենտրոնները պետք է գործեն միայն օրենքի շրջանակներում։