Ինչպե՞ս կարող է ԶՈւ գաղտնիքը պատգամավորին հասանելի լինել, իսկ 100%-ով պետական մասնաբաժնով ընկերությունները՝ անհասանելի. Ալեքսանյան
ՔաղաքականԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, թե վերջերս հարցում է ուղարկել՝ տեղեկանալու Երևանում գործող բժշկական կենտրոնների տնօրենների՝ 2023թ. ստացած պարգևավճարների մասին. «Զարմացա պատասխանից՝ պարզվեց՝ 100% պետական մասնաբաժնով բժշկական կենտրոնների տնօրենների պարգևավճարն ու հավելավճարը հանդիսանում են անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով պաշտպանված տվյալ»։
Նա հավելել է, որ ինքը ծանոթ է ԶՈւ կիրառման պլանին, բայց 100% պետական մասնաբաժնով գործող ընկերության տնօրենի ստացած պարգևավճարները ԱԺ պատգամավորի համար անհասանելի է։
Նա նաև հետաքրքրվել է՝ ինչպես կարող է ԶՈւ գաղտնիքը պատգամավորին հասանելի լինել, բայց 100%-ով պետական մասնաբաժնով ընկերությունները լինեն անհասանելի։