«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն Քոչարյան Ֆիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ Պապոյան Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողին Աննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք է Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալ Ալիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Լևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված են 2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամ Թեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումը Հայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրը 

Սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը․ Արման Վարդանյանը՝ երիտասարդներին (տեսանյութ, լուսանկարներ)

Հասարակություն

Ապրիլի 6-ին «Seven Visions, The Dvin Resort»-ում տեղի է ունեցել «Միասնություն» համազգային շարժման հանդիպումը երիտասարդների հետ, որի ընթացքում քննարկվել են հասարակական տարբեր գործընթացներում երիտասարդների դերը, ներգրավվածությունն ու գաղափարները։ Ներկա են եղել ՀՀ տարբեր բուհերի ակտիվ ուսանողներ, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։ Հանդիպման սկզբում հնչել է ՀՀ օրհներգը, որից հետո ելույթներով հանդես են եկել շարժման ղեկավար Արման Վարդանյանը, «Հայկական երազանք» կուսակցության նախագահ, «Միասնություն» համազգային շարժման խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը, երիտասարդական ՀԿ-ների ղեկավարներ։

Շարժման առաջնորդ Արման Վարդանյանը, դիմելով երիտասարդներին, նշել է մի քանի կարևոր ուղենիշներ, որոնք նրանք պետք է դնեն իրենց առջև նպատակներին հասնելու համար։

«Հարգելի′ երիտասարդներ,

սիրով ողջունում եմ ձեզ «Միասնություն» համազգային շարժման» միջոցառմանը։ Կարող եմ փաստել, որ այստեղ ներկա է մեր երիտասարդության ամենաակտիվ, ամենաինտելեկտուալ և «ամենաթասիբով» հատվածը։  Համոզված եղեք, որ եթե այս տարիքից ձեր կյանքում դնեք ճիշտ ուղենիշներ, շփվեք ճիշտ մարդկանց հետ, ունենաք գաղափարական մոտեցումներ և ամենակարևորը՝ սիրեք մեր երկիրը, ապա կյանքում կհասնեք ամեն ինչի։ Համոզված եմ՝ այստեղ ներկաներից շատերը ապագայում լինելու են մշակութային փայլուն գործիչներ, տնտեսագետներ, բանիմաց իրավաբաններ, պատգամավորներ, նախարարներ, նաև երկրի ղեկավարներ»։

Շարժման առաջնորդը հորդորել է երիտասարդներին երբեք չսահմանափակել ցանկությունները, առողջ ամբիցիաները․

«Անկախ նրանից՝ որտեղ կլինեք, սիրե′ք ՀՀ-ն, սիրե′ք մեր ժողովրդին և ամեն ձեր քայլով փորձեք օգտակար լինել մեր երկրի հզորացմանը։ Եթե ամեն մարդ փորձի այդպես անել, ապա մի քանի տարում մենք կունենանք լրիվ այլ երկիր։

Կարևոր կոմպոնենտ է նաև հավատքը․ եղեք միշտ Հայ Առաքելական եկեղեցու կողքին, մի′ մոռացեք, որ մենք աշխարհում առաջին քրիստոնյաներն ենք, որ եղել ենք առաջին ազգը, որը հավատքի համար պատերազմել է։ Եկեղեցին մեր պատմության ընթացքում եղել է այն լուսավոր կետը, որին ձգտել է մեր ազգը։

Եղեք նաև բանակի կողքին, հիշե′ք, որ բանակը մեր համար մեկ գերատեսչությունն է, այն մեր սրբությունն է։ Միայն հզոր բանակ ունենալու դեպքում մենք կարող ենք ունենալ անվտանգ երկիր, և միայն այդպիսի երկրում կարող են զարգանալ կրթությունը, գիտությունը, արվեստը, մշակույթը, տնտեսությունը։

Շատ կարևորում եմ նաև կրթական համակարգը։ Ստացեք ֆունդամենտալ կրթություն, մի′ անցկացրեք ձեր ժամերը անիմաստ գործերին տրվելով, երբ փոխարենը կարող եք սովորել նոր բան»,-ասել է Արման Վարդանյանն ու երիտասարդներին կոչ արել փոխել երկրի արժեքային համակարգը՝ նշելով, որ ՀՀ-ում անհրաժեշտ է գաղափարական սերնդափոխություն։ 

Երիտասարդների հետ հանդիպումն անցել է ջերմ ու աշխույժ մթնոլորտում, որի ավարտին տեղի է ունեցել նաև հարցուպատասխան․ ներկաները իրենց հուզող հարցերն են ուղղել «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանին։ Վերջինիս առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների շարք ունենալ ու համատեղ իրականացման համար ներկայացնել երիտասարդության շրջանում ակտիվ գործունեության, հայրենասիրական, ազգային, հավատքի, բանակային թեմաներին վերաբերող տարբեր նախագծեր։

Շարժման առաջնորդը վստահեցրել է՝ կաջակցի դրանց իրականացմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Չենք կարողանում եղբորս տեսակցել․ ինչի՞ համար էլի, որ մայրս Սեդրակին տեսակցի՝ գործը փլվելու՞ է»․ Լևոն ՔոչարյանՖիզիկական անձանց և ոչ դիլերների համար Էլեկտրամոբիլների քվոտայի մնացորդը 839 է․ ՊապոյանԴավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնիցԼավրովը հայտարարություն է արել Աֆղանստանի վերաբերյալՆԳ նախարարը բժշկական կենտրոնում տեսակցել է վնասվածք ստացած պարեկային ծառայողինԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Իրանից ամերիկյան ուժերը 1 հազար կմ-ով դուրս է բերելԱննա Գրիգորյան․ Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստան անցնելը ուժային կառույցների «հանցավոր անգործության» հետևանք էԱրամայիս Գրիգորյանը նշանակվել է ԲՏԱԱԲ նախարարի տեղակալFT. Հունգարիան կարող է հանել իր վետոն Ուկրաինայի ԵՄ անդամակցության բանակցությունների վրաԱլիևի կիսանդրու վնասման գործով ՀՀ քաղաքացու առաջին դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներԼևոն Քոչարյան․ Սեդրակ Քոչարյանի ձերբակալությամբ հորս վրա ճնշում գործադրելու փորձերը դատապարտված ենԻսպանիայի վարչապետը նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ է նշանակել2027-ի պետական բյուջեի եկամուտները կկազմեն 3.6 տրիլիոն, ծախսերը՝ 4.07 տրիլիոն դրամԹեհրանում մեկնարկել է Միրզոյան- Արաղչի հանդիպումըՀայաստանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը մեկնարկել են համագործակցության նոր հնգամյա ծրագիրըԱվստրիայի փոխկանցլեր Բաբլերը մտադիր է հրաժարական տալ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներԱզգերի լիգա․ Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի հետ խաղի համարԲոլսոնարոն և Լուլա դա Սիլվան անցել են Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ ՈՒՂԻՂ․ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստՆեթանյահուն հրամայել է նշանակել արտասահմանյան ավիացիայի անվտանգության տեսուչ Կանխվել է քրեшկшն հեղինակություն համարվող անձի կողմից նախապատրաստված uպшնnւթյnւնըՃապոնիան մտադիր է անօդաչու տրանսպորտային նավեր մշակել «Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է». Գևորգ ԴանիելյանԾավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներWSJ. Օմանը ավիաընկերությանը չի տեղեկացրել Flydubai-ի օդաչուի արմատական ​​հայացքների մասին Առեղծվածային դեպք՝ Տավուշի մարզում. պարզվում են Դիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՆուռնուսի ավելի քան 100 տան բնակիչներ ահազանգում են վթարային էլեկտրասյան խնդրի մասին«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն Գերմանիան Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի․ ՄերցՍերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելԵրեխայի իրավունքահենք հասարակության ձևավորման ճանապարհին ուսուցչի դերն անփոխարինելի է. ՄԻՊ-ը՝ Ուսուցչի օրվա առթիվԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվիՀորդառատ անձրևների հետևանքով կան զոհերԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականինՀայ սամբիստները աշխարհի առաջնությունից 13 մեդալով են վերադարձելՈր հասցեներում են վթարային ջրանջատումներԲրազիլիայում Թրամփի կառավարության կողմից ընտրություններին միջամտելու հնարավոր ֆինանսավորման գործով նախաքննություն է սկսվելԱյսօր Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է500 հազար դոլար արժողությամբ գույքն օտարվել է առանց սահմանված գնահատման․ դատախազությունը դիմել է դատարանՀայաստանի և Խորվաթիայի միջև տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորություններ են քննարկվել44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավորՊետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար «Հյունդայի» մեքենան չի ենթարկվել պարեկների «կանգառ» ազդանշանին, ապա մեքենայից կրակոցներ են արձակելՍպասվում է անձրև և ամպրոպՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԼույս չի լինի. հասցեներՈ՞ր հիվանդությունների դեմ պայքարում է օգտակար սերկևիլը․ քչերը գիտեն Ջուրը գտնում է իր մակարդակը. 4 նշան, որ հոկտեմբերի 5-ին առնետը կօգնի վերականգնել հավասարակշռությունը և հասնել իր նպատակին
Ամենադիտված