«Զանգեզուրի միջանցքը» եղել և մնում է օրակարգում. Արմեն Ռուստամյան
ՔաղաքականԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» եղել և մնում է օրակարգում, ինչքան էլ այս իշխանությունները փորձում են ասել, որ դա այդպես չէ:
«Այս իշխանությունները Հայաստանը բերել են այն վիճակի, որ որևէ կարողություն անգամ չունենանք մեր նվազագույն շահերը պաշտպանելու: Տեսեք, թե ինչպիսի հիստերիա է իրենց մոտ առաջանում, երբ որևէ երկիր, մասնավորապես, Ֆրանսիան, փորձում է ինչ-որ կերպ մեր պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ քայլեր կատարել: Արդեն Թուրքիայից են հայտարարություններ հնչում»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը: