Հիմա դուք ուզում եք, որպեսզի զինված ուժերի փակ պլանավորումները ձեզ ներկայացնե՞մ. Քոչարյանը՝ լրագրողներին
ՔաղաքականՊաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե Փաշինյանը խոստացել է, ապա կրկին կգնա սահմանազատվող գյուղերի բնակիչների հետ հանդիպման։
«Ժամը 14:30-ին մենք, Արարատ Միրզոյանը և Մհեր Գրիգորյանը լինելու ենք այստեղ, կարծում եմ՝ դուք հնարավորություն կունենաք իրենց հարցեր տալու»,- ասաց Քոչարյանը։
Արձագանքելով զորքերը ադրբեջանական գյուղերից հետ քաշելու մասին հարցին, Քոչարյանն ասաց. «Հիմա դուք ուզում եք, որպեսզի զինված ուժերի փակ պլանավորումները ձեզ ներկայացնե՞մ։ Հիմա դուք կասեք՝ խաղաղություն վախեցա՞ծ, ո’չ՝ խաղաղություն պատրաստված։ Հիմա ձեզանից շատերը մեր ասածին չեն հավատալու, բայց գոնե հավատացեք Ադրբեջանի ներկայացրած պատկերներին՝ մեր դիրքային կատարված աշխատանքների վերաբերյալ»։