Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
ՔաղաքականՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։