Մեկնարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը
ՔաղաքականԱզգային ժողովում մեկնարկեց ՀՀ-ի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստը:
ԱԺ-ում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Հանդիպումը տեղի է ունենում դռնփակ:
Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:
Մյուս բոլոր պատգամավորները պետք է ներկայանան դահլիճ առանց հեռախոսների։