Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ փակ նիստից
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել ԱԺ փակ նիստից։
Նրա խոսքով՝ ակնհայտ էր, որ ՔՊ-ականները դեմ են լինելու ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագծին։
«Ակնհայտ դարձավ, որ իրականում սահմանագծման և սահմանազատման աշխատանք չկա, իրականում ՀՀ-Ադրբեջան բանակցություններ չկան, կա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին ներկայացվող նոր կապիտուլյացիայի պահանջներ»,- ասել է նա։
Ըստ Սաղաթելյանի` Հայաստանը պատրաստ չէ դիմադրություն ցույց տալ։
«Այդ տարածքները զիջելով` ունենում ենք լրջագույն խնդիրներ, դրանով փլուզվելու է մեր ողջ պաշտպանական համակարգը»,- նշել է պատգամավորը։
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ փակ հանդիպման ընթացքում Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ Տավուշում կոնկրետ պայմանավորվածություն չկա սահմանագծման վերաբերյալ, իսկ Արարատ Միրզոյանն այլ բան էր ասում։


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու