Արմեն Գրիգորյանը կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունում
ՔաղաքականՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիա կատարած աշխատանքային այցի ընթացքում կլոր-սեղան քննարկում է անցկացրել Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարությունում:
Քննարկմանն ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումը, ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման մանրամասները և պատասխանել ներկաների հարցերին: