Կայացել է «Նոր Ալիքի» նախընտրական փուլը (լուսանկարներ)
ԼուսանկարներԵրեկ «Seven Visions, The Dvin Resort»-ում կայացավ «Նոր Ալիքի» նախընտրական փուլը, որին մասնակցում էր 30 երգիչ: Փուլի արդյունքներով էլ որոշվեց, որ Անահիտ Հակոբյանն ու Մովսես Մովսիսյանը կպայքարեն Հայաստանը «Նոր Ալիք 2024»-ին ներկայացնելու համար:
Մասնակիցները ելույթ ունեցան ժյուրիի առաջ, որի կազմում էին Ալեքսանդր Ռևզինը, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Սոնա Շահգելդյանը, Սարոն, կոմպոզիտոր Սյուզաննա Թովմասյանը և հաղորդավար Ավետ Բարսեղյանը:
«Նոր Ալիք 2024»-ում Հայաստանի մասնակցությունն իրականացնում է «Թովմասյան» հիմնադրամը՝ «Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ:
Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-ից 27-ը: