Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներն առգրավել են փողոցում վաճառվող ապրանքները (տեսանյութ)
ՏեսանյութերԵրևանի քաղաքապետարանը շարունակել է հետևողական պայքարը փողոցային անօրինական առևտրի դեմ։
Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։
Կենտրոն վարչական շրջանում առևտրի հիմնական հասցեն Մեսրոպ Մաշտոցի պողոտան է, ինչպես նաև Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկը, որտեղ էլ այսօր հասարակական կարգի պահպանության ծառայությունը շրջայց է իրականացրել։
Շրջայցի ընթացքում մի քանի տնտեսվարողների նկատմամբ արդեն երկրորդ անգամ արձանագրությունն է կազմվել՝ 200 հազար դրամի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում։