Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ Կենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ 

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանուց հայտնաբերվել է ավելի քան 500 հազար դոլարի «կոկաին» (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի, Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունների ու ԱԱԾ տնտեսական անվտանգության  և Կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել ԱՄՆ-ից Հայաստանի Հանրապետություն ուղարկված ծանրոցը:

Ներմուծված առաքանիում բացի հագուստից և կոշիկից՝ հայտնաբերվել է 1148 գրամ քաշով  փաթեթ, որի մեջ առկա է եղել պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ զանգված: Այն ստուգվել է նյութի քիմիական բաղադրությունը պարզող դյուրակիր սարքի միջոցով, որի  էկրանին արտացոլվել է «կոկաինի հիդրոքլորիդ» գրառումը: Հայտնաբերված թմրանյութի շուկայական արժեքը կազմել է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար:

Հիշյալ դեպքով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և ԱԱԾ տնտեսական անվտանգության  և կոռուպցիայի Հակազդման գլխավոր վարչության աշխատակիցները համատեղ ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Այսպես,  «կոկաին» տեսակի թմրամիջոցի զանգվածները փոխարինվել են նմանատիպ զանգվածներով:  «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում հեռախոսազանգ է կատարվել առաքանու ստացման համար նշված հեռախոսահամարին և տեղեկացվել, որ ծանրոցն առաքվելու է։ Հեռախոսազանգին պատասխանած անձի վարքագիծը կասկած է հարուցել, ուստի որոշվել է պարզել, թե տվյալ հեռախոսահամարն ում կողմից է շահագործվում։
Պարզվել է, որ հիշյալ հեռախոսահամարը շահագործվում է մեկ այլ անձի` ոմն Հ.Փ.-ի կողմից։ Առաքանին ՊԵԿ և ԱԱԾ աշխատակիցների կողմից հասցվել է նշանակման վայր, որը դարանակալվել է։ Այդ ընթացքում տվյալ տարածք է մոտեցել քաղաքացի  Հ․Փ․-ն, իսկ առաքանին ստանալու համար մոտեցել է Կ․Բ․-ն: Առաքանին ստանալուց անմիջապես  հետո, վերջինս, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով,  ձերբակալվել է, իսկ մյուս քաղաքացին  դիմել է փախուստի։ Սակայն օպերատիվ փնտրողական աշխատանքների արդյունքում, նույն օրը Հ․Փ-ն հայտնաբերվել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սրճարաններից մեկում, որտեղից ևս երկու անձի հետ ձերբակալվել ու տեղափոխվել է ՄԴՊ վարչություն։
Ըստ ստացված օպերատիվ տվյալների՝ ձերբակալված բոլոր անձինք հնարավոր է ներգրավված լինեին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ։

Ձերբակալված անձինք տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչի որոշմամբ ձերբակալվել են։
Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ձերբակալված անձանց բնակության հասցեներում խուզարկություն կատարելու թույլտվություն ստանալու համար և դատարանի որոշման հիման վրա կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ։
Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա ձերբակալված անձանցից 2-ը կալանավորվել են։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է աշխարհի ամենից երիտասարդ միապետը Կյանքից հեռացել է տաղանդավոր դափահար Արսեն Եսայանը Լաս Վեգաս մեկնող զույգի համար հարսանիք են կազմակերպել ինքնաթիռում Ուկրաինայում ցանկանում են վերանայել պարետային ժամը՝ Կիևի վրա հաճախացած գրոհների ֆոնին Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներ Ինչու է պետք ամբողջովին հրաժարվել սուրճից. նոր բացահայտումներ կան Ուղերձով դիմել է ժողովրդին Կենդանակերպի այս նշանները երկու տարի տառապել են, բայց շուտով ամեն ինչ կտրուկ կփոխվի Դավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել է Զախարյանը կրկին դուրս է մնացել «Ռեալ Սոսյեդադի» մեկնարկային կազմից Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտԿենդանակերպի այս նշաններին սպասում են եկամտի աճի և հաջող ներդրումների հիանալի հնարավորություններ Երկար ժամանակ ջուր չի լինելու. հասցեներԵրրորդ Հանրապետությունը հայի ինքնությունն է, Չորրորդ Հանրապետությունը՝ դրա ամպուտացիան (տեսանյութ) «Ցեղահոսը տարավ կնոջս». Նեպալում փրկվածները պատմում են nղբերգnւթյան պահի մասին Երևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվել Պանրի անվանումների շուրջ վեճը խոչընդոտ է դարձել ԱՄՆ-ի և Մեքսիկայի առևտրային բանակցություններումՌուսաստանում պլաստիկ թղթադրամներ կհայտնվե՞ն․ փորձագետը գնահատել է հնարավորությունըՀայր ու որդի խեղդվել են գոմաղբի մեջ. Մեծ ԲրիտանիայումԻ՞նչ կտեսնի մարդը, եթե հայտնվի սև խոռոչի ներսում․ աստղաֆիզիկոսի բացատրությունըՄասիս-Նորամարգ ճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford»-ը․ կա վիրավոր Օդանավակայում կայանած օդանավում հրդեհ է բռնկվել Չեմ ամաչում՝ եղել եմ ՀՀԿ անդամ․ Փաշինյանին հարցեր չունեմ տալու․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) «Մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը»․ սկանդալային միջադեպ Հարավկովկասյան երկաթուղուն խոչընդոտների մասին Երևանի փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում. Գալուզին Պուտինը հայտարարություն է արելԴերասանուհի, բլոգեր Անի Արզումանյանը և ստենդափեր Վազգեն Օհանյանը ամուսնացել են (լուսանկարներ) Ռուսները միանգամից 3 բնակավայր են գրավել Վաղը Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը Լուկաշենկոն կանխատեսել է Ռուսաստանի հետ առևտրի զգալի աճՌուսաստանը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքըՊուտինը նշել է ուսուցչի գլխավոր առաքելություններից մեկըՌԴ զինված ուժերը հայտարարել են ռազմաճակատի գծի փոփոխության մասինՍադրիչ հայտարարություններ․ Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին․ Մահացել է աշխարհի ամենաերիտասարդ միապետը (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ում հայկական գյուղտնտարտադրանքի դեմ ռուսական պատժամիջոցների մասին հայտարարությունները «մանիպուլյացիաներ» են անվանել Ֆիցոն արձագանքել է լրագրողի՝ «ավելի շատ ռուսների սպանելու» մասին հարցինԱՄԷ-ն Չինաստանից ավելի քան 6 հազար BYD ավտոմեքենա է ստացել՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը«Գագոն ե՞րբ է գալու…». սա իմ երեխաների ամեն օրվա հարցն է․ Անահիտ Ծառուկյան Վրաստանում աբխազ բլոգերի մահվան գործով օտարերկրացի կնոջ են ձերբակալել Ֆինլանդիան Ռուսաստանի հետ փակ սահմանի պատճառով` բախվում է բնակչության արտահոսքի«Ռոսնեֆտ»-ը հայտարարել է, որ վառելիքի գները պահպանում է կայուն մակարդակումՌուսաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է դիզելային և նավային վառելիքի արտահանման արգելքը Պուտինին ներկայացրել են Մեդվեդևի խմբագրությամբ դպրոցական նոր դասագրքերըՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 715 ուկրաինական ԱԹՍ և 8 «Ֆլամինգո» հրթիռ խոցելու մասինՆորվեգիան սգում է թագավոր Հարալդի մահը․ հազարավոր մարդիկ հավաքվել են թագավորական պալատի մոտԶելենսկու գրասենյակում խոսել են մոբիլիզացիոն տարիքի իջեցման մասինԳիտնականները պարզել են, թե ինչից կարող է կախված լինել շաքարային դիաբետի և ճարպակալման վտանգըԱՄՆ-ն ուժեղացրել է Ուկրաինայում իր դիվանագետների նկատմամբ սահմանափակումներըԲրիտանական նավատորմը հետևել է Լա Մանշով անցնող ռուսական նավերինՌԴ ԱԳՆ-ում Լատվիայի գործողությունները Բելառուսի սահմանին «պոպուլիզմ» են անվանել
Ամենադիտված