Թրամփը բարում բոլորին բուրգեր է հյուրասիրել և հաշիվը վճարել կրիպտոարժույթով (լուսանկարներ, տեսանյութ)
ՔաղաքականԱՄՆ նախկին նախագահ, 2024 թվականի ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը առաջին անգամ հրապարակավ վճարել է բիթքոյիններով։ Նյու Յորքի PUBKEY բարում բուրգերների համար քաղաքական գործիչը վճարել է կրիպտոարժույթով։
Այսպիսով, Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը դարձել է պատմության մեջ Ամերիկայի առաջին ղեկավարը, ով հրապարակայնորեն իրականացրել է կրիպտոգործարք: Համացանցում լայն տարածում է գտել նշված տեսանյութը։
Նյու Յորքի PUBKEY բարը կրիպտոհամայնքում հայտնի է՝ որպես մի վայր, որտեղ գնումների համար հեշտությամբ կարելի է վճարել կրիպտոարժույթով: Թրամփը և նրա թիմը հաստատություն են այցելել սեպտեմբերի 18-ի երեկոյան։ Հաստատության աշխատակիցները նախագահի թեկնածուին առաջարկել են բուրգերների համար վճարել բիթքոյններով։ Գործարքի հաջող ավարտի մասին հայտարարությունը հաստատության հաճախորդները ողջունել են ծափերով։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru