Հանրային ռադիոյում արդեն Ադրբեջանի ու Թուրքիայի ժամանակն են ստուգում. Գագիկ Համբարյան
ՔաղաքականՔաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ե՞րբ են Հանրային Ռադիոյում տեղադրելու Ադրբեջանի դրոշը և Ալիևների նկարները։
Լուսանկարն արված է Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր»-ի տաղավարում... Որքան հայը կարող է տականք լինել, որ այս ցուցանակները տեղադրի ժամացուցների տակը... Թե բա Բաքվում և Անկարայում այսինչ ժամն է... Թե ինչո՞ւ Թեհրանը չկա, թող պատասխանեն այս անասունության հեղինակները...
Այս հակահայ քայլի հեղինակները կարող են գոնե մեկ օրինակ ներկայացնեն, որ ադրբեջանական կամ թուրքական որևէ պետական ԶԼՄի տաղավարում երևանյան ժամը նշող ժամացույց լինի... Չկա և չի էլ կարող լինել... Ավելին, նույնիսկ ադրբեջանական և թուրքական ամենաէժան մոթելի կամ հոսթելի «ռեսեփշնում» տարբեր ժամացույցների կողքին «երևանի ժամանակը» չեք գտնի...
Ի դեպ, չզարմանաք, որ մի օր էլ ՀՌ-ի այս կամ այլ տաղավարում Երևանը գրած լինեն «ԻՌԵՎԱՆ», իսկ կողքին էլ կախեն Ալիևների ընտանիքի լուսանկարը և Ադրբեջանի դրոշը...»։