Սրբազանին չդիմավորեց, բայց հանդիպեց Քյարամյանի հետ. Հրապարակ
Բլոգոսֆերա«Հրապարակը» գրում է.
Ինչպես ավելի վաղ գրել էինք, կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում,Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել: Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին: Եվ ամենակարեւորը` Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու` ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգեւորականներ:
Իսկ ահա երեկ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Գավառում է եղել։ Գավառում նրան դիմավորել է Մարզպետ Կարեն Սարգսյանը, որի հետ այցելել են Գավառի Սուրբ Հովհաննես եկեղեցի, որտեղ թեմի տեղապահի մասնակցությամբ աղոթք են արել, այնուհետև նա նվեր է հանձնել Քյարամյանին