Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանը 

Փաշինյանը մրցում է Սահակաշվիլու հետ, սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու հարցում՝ գերազանցում նրան. Թևանյան

Բլոգոսֆերա

Նիկոլ Փաշինյանը շատ հարցերում ձգտում է նմանվել տխրահռչակ Սահակաշվիլուն։ Հատկապես հակառուսականության ու սեփական երկիրը «փուռը» տալու հարցերում (նաև Զելենսկուն է կապկում)։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Անդրանիկ Թևանյանը։

«Կյանքը ցույց է տալիս, որ դրսից իջեցրած հրահանգներ կատարողները վնասում են սեփական երկրներին։ Սահակաշվիլին կուլ տվեց արևմտյան խայծն ու թշնամացրեց Վրաստանը Ռուսաստանի հետ։ Արդյունքում եղան ոչ միայն տարածքային կորուստներ, այլ նաև տնտեսական խոշոր վնասներ։ Տուժեցին տասնյակ հազարավոր վրացիներ։

Վրաստանը Սահակաշվիլու օրոք կորցրեց գինիների շուկան ՌԴ–ում։ ԵՄ–ում կամ ԱՄՆ–ում նոր շուկաներ չգտան, բայց եղածը կորցրեցին։ Դրանից առաջ կորցրել էին թեյի շուկան, քանզի Սահակաշվիլին էնտուզիազմով վերացնում էր թեյի պլանտացիաները, որպեսզի վրացական թեյի միակ շուկա Ռուսաստանի հետ կապերը վերացնի։

Սահակաշվիլու օրինակը շատ ցցուն է։ Սեփական երկիրն այլոց շահերի համար զոհասեղանին դնելու ցցուն օրինակ։

Նիկոլ Փաշինյանն այդ հարցում մրցում է Սահակաշվիլու հետ՝ գերազանցելով նրան։ Նրա հակառուսականությունն իռացիոնալ է և հակահայկական։ Արևմուտքի հետ գործարքի գինը Հայաստանը Ռուսաստանի հետ թշնամացնելն է (նույնն ուզում են անել հիմա Վրաստանում, բայց Սահակաշվիլուն վռնդած վրաց ժողովուրդը դասեր է քաղել 2008–ից ու իր իշխանությունների միջոցով դիմադրում է)։ Տուժելու են Հայաստանն ու ՀՀ քաղաքացիները։

Հպարտ քաղաքացուն ԵՄ–ի մասին հեքիաթներ կերակրելով՝ Փաշինյանի իշխանությունը զրկում է նույն այդ քաղաքացուն ապրուստի միջոցից (դե, տարածքն ու պետությունը, դեռ չենք հաշվում)։

Օրվա իշխանությունները չնկատելու տվեցին, քաղաքական դաշտի մեծ մասն էլ չանդրադարձավ շատ կարևոր թեմայի։ Ռուսաստանն օրերս արգելեց հայկական մրգերի ներմուծումն իր երկիր։ Դա նշանակում է փակված աշխատատեղ, գործազրկություն, ֆինանսական հսկայական վնասներ, գյուղատնտեսության ոլորտի փլուզում։

Դա նիկոլի հակառուսական քաղաքականության արձագանքն էր։

Քննարկման այլ թեմա է, թե ինչու է ՌԴ–ն կացնային մեթոդների դիմում ՀՀ իշխանությունների իռացիոնալ քայլերի դեմ։ Մոսկվայում թողնում են, որ դանակը ոսկորին հասնի, հետո նոր նետվեն հայրենիքը փրկելու, բայց 21–րդ դարում շատ այլ արդյունավետ մեթոդներ կան։ Ինչևէ։

Մեզ մեր երկրի քաղաքականությունը պետք է մտահոգի, քանզի առաջին տուժողը մենք ենք։ Տուժում է հայկական գյուղատնտեսությունը, բայց դա Նիկոլին չի հետաքրքրում։ Ինքն առաջնորդվում է «ինչքան վատ են ՌԴ–ի հետ հարաբերություններն, այնքան լավ է անձամբ ինձ համար» կարգախոսով։

Նիկոլենք նաև ռուսական գազից հրաժարվելու քարոզ են տանում։ Իբր թե՝ հանուն ինքնիշխանության։ Տողատակով տարածում են, որ այլընտրանքը կապահովի Ադրբեջանը։ Թե քանի՞ անմեղսունակ դրական կընդունի այս ամենը, թողնենք չորքոտանիների մասնագետներին։

Հայաստանի շահերից բխում է այն, որ ՌԴ–ի և ընդհանրապես բոլոր երկրների հետ արժանապատիվ, ռացիոնալ ու փոխվստահելի հարաբերություններ հաստատվեն, պաշտպանվեն ՀՀ քաղաքացիների շահերը։ Մասնավորապես՝ ՌԴ–ում պետք է պաշտպանվեն հայկական ապրանքների շուկաներն ու դեռ նորերը ձեռք բերվեն։

Հայաստանի ինքնիշխանությունը մեծանում է ոչ թե ՌԴ–ում (կամ ցանկացած այլ երկրում) գյուղատնտեսական ապրանքների շուկաների կորստով, այլ այդ շուկաները պահպանելով ու ընդլայնելով։

Եթե ԵՄ–ն պատրաստ է հայակական գյուղատնտեսական ապրանքներն ընդունել, ավելի լավ։ Դա կլինի նոր շուկա՝ ռուսականին զուգահեռ։ Նիկոլենք առաջարկում են ՌԴ շուկան կորցնել, չստանալ ոչ մի այլընտրանք, բայց հպարտանալ «ինքնիշխանությամբ»։

Նիկոլական ինքնիշխանությունը տարածքային կորուստներն են, զոհերը, մարդկանց աղքատացումը, արտագաղթը և, ի վերջո, Հայաստանի վերացումը, որպեսզի հետո մեր երկրի տապանաքարի վրա գրեն՝ «Մեռավ՝ հանուն ինքնիշխանության»։ Ու որպեսզի դա չլինի, ՔՊԿ–ի տապանաքարի վրա պետք է գրվի «Մեռավ՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության դեմ պայքարի»,-գրել է Թևանյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիան ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է արել հրադադար հաստատել Հայտնաբերվել է մթնոլորտ ունեցող ամենասառը լավային մոլորակը Պուտինը կարող է հանդիպել Սի Ծինփինի հետ ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակումԵրևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբ
Ամենադիտված