Ողբերգական դեպք՝ Լոռիում. հայտնաբերվել է hոսանքաhարումից մաhացած տղամարդ
ԲլոգոսֆերաԵրեկ՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Տարոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացու 1-ին փակուղում տղամարդու դի կա: Հայտնել է Գագիկ Շամշյանը։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված փակուղի, որտեղ հայտնբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 16:30-ի սահմաններում նշված փակուղու հարևանությամբ գտնվող հողամասում՝ անասնագոմում աշխատանքներ կատարելիս, Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արամ Մ.-ն հոսանքահարվել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ մահացածի ձեռքին եղել է առկա լարման տակ գտնով հոսանքի լար: