Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է՝ ավելի քան 100 կենսաբանական երեխա ունի
ԲլոգոսֆերաTelegram-ի և VKontakte սոցիալական ցանցի ստեղծող Պավել Դուրովը հայտարարել է, որ հարյուրից ավելի երեխա ունի աշխարհի 12 երկրներում։ Դա հնարավոր է դարձել սերմնահեղուկի դոնորության շնորհիվ, գրում է Lenta-ն։
Պարզվում է, որ 15 տարի առաջ միլիոնատերը որոշել է դոնոր լինել իր ընկերոջ համար, և նրա սերմնահեղուկը գենետիկորեն «այնքան լավն է եղել», որ բժիշկները համոզել են նրան շարունակել սերմնահեղուկի նվիրատվությունը։
«Այժմ նախատեսում եմ բացել ԴՆԹ-իս հասանելիությունը, որպեսզի իմ կենսաբանական երեխաների համար ավելի հեշտ լինի գտնել միմյանց: Իհարկե ռիսկեր կան, բայց ես չեմ ափսոսում դոնոր դառնալու համար։ Առողջ սերմնահեղուկի բացակայությունն աճող խնդիր է ամբողջ աշխարհում, և ես հպարտ եմ, որ լուծման մաս եմ կազմում»,- ասել է միլիարդատերը։