Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից, և մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Բլոգոսֆերա«Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից, և մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար»,-այս մասին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձանաժողովի Եվրոպայի և տարածաշրջանայաին անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
«Ռուսաստանը 2020 թվականի պատերազմից երկար տարիներ առաջ և հետո Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն էր, սակայն նա ձախողեց, շրջվեց Հայաստանից, երբ Ադրբեջանը վերագրավեց Լեռնային Ղարաբաղի տարածքները: Դա հանգեցրեց հարաբերությունների խիստ խզման, Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռվանալ ՌԴ-ից: Իսկ մենք պայմաններ ենք ստեղծում, որ դա տեղի ունենա։
Հայաստանն այն թեման է, որին ԱՄՆ-ն շատ ժամանակ է տրամադրում: Մի քանի ամիս առաջ հանդիպել ենք վարչապետ Փաշինյանի հետ և հաստատել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետության կախումը նվազեցնելու նոր հարթակ: Հայաստանը գրեթե ամբողջովին՝ տնտեսապես և էներգետիկայի առումով, կախված է Ռուսաստանից: Մենք պետք է դիվերսիֆիկացնենք դա»,- ասել Օ'Բրայենը։