Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունը Ուրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ Թրամփ Գերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանը Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ 

Արժե՞ արդյոք խոզերի առաջ մարգարիտներ գցել

Թե՞ պետք է ենթարկվել «իմաստուն ժողովրդի» տեսակետներին

Վերջերս կարդացի ուկրաինացի նշանավոր փիլիսոփա Անդրիյ Բաումեյսթերի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ նա, հարցազրույցներից մեկում «ոչ թրենդային» կարծիք հայտնելուց հետո, արժանացել էր ատելության հերթական ալիքի: «Չարությունն ու ատելությունը նրանց համար նորմալ են: Նրանք չեն ուզում վերլուծել  եւ հասկանալ… Ձեր հիստերիաները եւ ձեր չարությունն ինձ չեն վախեցնի ու չեն լռեցնի: Հակառակը՝ դրանք ցույց են տալիս. որ ես ճիշտ ճանապարհի վրա եմ: Երբ ձեզ մոտ պայծառացման պահեր են լինում, հարցրեք ինքներդ ձեզ՝ ի՞նչ կկարողանաք անել՝ մարդկանց միավորելու համար: Սեփական երկիրը ավելի լավը, ավելի կիրթ, ավելի համերաշխ դարձնելու համար»: Հայկական, ռուսական, ուկրաինական (եւ նմանատիպ այլ) հասարակություններն իրարից առանձնապես չեն տարբերվում: Մեծամասնության կամ, ինչպես երբեմն ընդունված է ասել՝ «ժողովրդի» ներկայացուցիչները, որոնք, որպես կանոն, լավագույն դեպքում մեկուկես գիրք են կարդացել, պատրաստ են, առանց մի վայրկյան անգամ կասկածելու խելք սովորեցնել, դասեր տալ Բաումեյսթերի նման մարդկանց, եւ դա անում են ամենակոպիտ, ամենահայհոյական արտահայտություններով: Որովհետեւ «ակտիվիստ» են, «պայքարող տեսակ են» եւ «ժողովրդի ծոցից դուրս եկած»:

Ի՞նչ պետք է անեն այդ պարագայում ինտելեկտուալները:  Աստվածաշնչում հայտնի «էլիտիստական» հատված կա. «Որւեէ սրբություն շներին մի՛ տվեք, ձեր մարգարիտներն էլ խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի չլինի, թե դրանք կոխոտեն եւ դառնալով ձեզ վրա, հարձակվեն» (Մատթ. 7:6): Ուրեմն ի՞նչ՝ լռել:

Բայց ինքը՝ Տերը, չէր լռում, խոսում էր, քարոզում էր, կշտամբում էր, կռիվ էր տալիս: Ե՞րբ է դա իմաստալից, ե՞րբ անիմաստ: Եվ եթե իմաստալից է (խոզերի առաջ մարգարիտներ գցելը), ապա ինչպե՞ս պետք է դա արվի: Բերեմ կոնկրետ օրինակ: Ընկերներիցս մեկը փոխանցել է տաքսու վարորդի հետ խոսակցությունը: Վարորդի «դատողությունը» մոտավորապես հետեւյալն է. Ստեփանակերտն ավելի բարեկարգ էր ու մաքուր, քան Երեւանը, որովհետեւ մենք «դրանց» (այսինքն՝ «ղարաբաղցիներին») փող էինք ուղարկում, եւ մեզ փող չէր մնում, որ Երեւանը բարեկարգենք: Պե՞տք է դրան առարկել, թե՞ դա կլինի «խոզերի առաջ մարգարիտներ գցել»: Ես գիտեմ «միջանկյալ»՝ «խոզությունն» արդարացնող տարբերակը. «Ախր, պետք է հասկանալ այս ժողովրդին: Այդ մարդկանց այնքան են կեղեքել, որ նրանց այդ, փոքր-ինչ սրված, զգացմունքները միանգամայն տեղին են: Մեր իմաստուն ժողովուրդն ամեն ինչ բնազդով ճիշտ է հասկանում»: Պաշտոնական քարոզչության այս թեզերը հայտնի են:

Եթե դրանց հետեւենք, այս վարորդի եւ «իմաստուն ժողովրդի» տասնյակ հազարավոր այլ ներկայացուցիչների նման դատողություններին պետք է պատասխանել՝ «Այո, ախպերս, ճիշտ ես՝ էդ Ղարաբաղից վաղուց էր պետք ազատվել: Ապրի Նիկոլը, որ ժողովուրդը վերջապես կարողացավ շունչ քաշել»: Մեծամասնության տեսակետը, մի խոսքով, պարզ է: Բայց իմ հարցադրումներն ուղղված են փոքրամասնությանը: Ի՞նչ անենք մենք՝ այն մարդիկ, որոնք հասկանում են նման դատողությունների ողջ անհեթեթությունը: Ինձ թվում է ուղեղը լվացած (ռուսերեն ասած, «оболваненный») ամեն մի համաքաղաքացու հետ վեճի մեջ մտնելու որեւէ իմաստ չկա: Մյուս կողմից՝ քիթը տնկած լռելը նույնպես սխալ է:

Որովհետեւ այդ դեպքում իշխանությունը «իմաստուն ժողովրդին» վաղ թե ուշ կհամոզի, որ Թուրքիայի կազմում «պարզապես լավ ապրելը» նույնպես հնարավոր եւ ընդունելի տարբերակ է: Այդ՝ միանգամայն կանխատեսելի սցենարը կանխելու համար պետք է փորձել շփվել լսարանի հետ՝ անկախ նրանից՝ այն մեծ է, թե փոքր. կոնկրետ անհատների վրա, կրկնեմ, ժամանակ չծախսելով: Դա կարող է ոչ մի «անմիջական արդյունքի» չբերել: Բայց, եթե խոսքն անկեղծ է ու անշահախնդիր, ապա այն, հավատում եմ, ինչ-որ մի տեղ տիեզերքում մի հետք կթողնի: Տիրոջ խոսքն էլ նույն պահին Իսրայելի հասարակության մեջ որեւէ դրական տեղաշարժ չառաջացրեց: Հայտնի գրական երկերը նույնպես իրենց ստեղծման ժամանակ սովորաբար ցնցումների տեղիք չեն տալիս: Օրինակ, Սոլժենիցինի «Արշիպելագ Գուլագը» (առաջին տարբերակը պատրաստ էր տպագրության 1968 թվականին) այդ պահին չփլուզեց Խորհրդային Միությունը:

Արդյոք կարելի՞ է ասել, որ բոլոր նման գործերն իզուր են գրվել: Եվ հակառակը՝ անմիջական արդյունքը «մարգարիտներ գցողի» համար հաճախ տխուր է լինում: Տոտալիտար համակարգերում դա սպառնալիք է խոսացողի կյանքի եւ ազատության համար: Ժամանակակից ավտորիտար ռեժիմների զենքն ավելի «հումանիստական» է՝ չարություն, ատելություն, հայհոյանքներ, ինչպես Անդրիյ Բաումեյսթերի դեպքում էր: Մարդիկ կանգնում են մարգինալ փոքրամասնություն, «սպիտակ ագռավ» դառնալու վտանգի առաջ: Շատերը դրան չեն դիմանում: Շատերի լռությունը դրանով է պայմանավորված: Ոմանք էլ, շատ լավ իմանալով իրականությունը, ոչ միայն չեն լռում, այլեւ միանում են «իմաստուն ժողովրդի» հասցեին հաճոյախոսություններին: Այդպես, հավանաբար, ավելի հարմար է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

30.07.2024


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Երևանն ու Թեհրանը քննարկել են քաղաքային կառավարման ոլորտում համագործակցությունըՈւրախությամբ հայտարարում եմ, որ ամերիկյան վերջին զորքերը լքում են Իրաքը․ Դոնալդ ԹրամփԳերմանիայի ոստիկանությունը միջազգային գործողություն է իրականացրել նեոնացիստական երաժշտություն տարածողների դեմ Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողությունները
Ամենադիտված