Թուրքիան նշել է իր պայմանները Հայաստանի հետ սահմանը բացելու համար
Քաղաքական
Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է այս երկրի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Եթե նորմալացման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանին մեր դարպասները», - Sabah թերթին ասել է թուրք նախարարը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին երկու երկրների սահմանին հանդիպում են անցկացրել, որից հետո հայտարարել են առանց նախապայմանների՝ կարգավորման գործընթացը շարունակելու մտադրության մասին։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)