Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը
Քաղաքական
Այսօր՝ օգոստոսի մեկին, Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մասով նմանատիպ միջոց չի ձեռնարկվել, գրում է ՏԱՍՍ-ը։
Էներգետիկայի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի խոսքով՝ կառավարությունն այս որոշումը կայացրել է շուկան կայունացնելու, մատակարարմամբ հագեցնելու և գների կտրուկ աճը կանխելու նպատակով, այդ թվում՝ մեծածախ առևտրի մեջ։
Ռուսաստանի Դաշնությունից բենզինի արտահանման արգելքը գործում էր 2023 թվականին՝ սեպտեմբերի 21-ից նոյեմբերի 17-ը՝ շարժիչային վառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակը կայունացնելու նպատակով։ Նմանատիպ միջոց է կիրառվել դիզելային վառելիքի նկատմամբ։
Միաժամանակ, 2024 թվականի մարտի 1-ից օգոստոսի 31-ը կառավարությունը կրկին ժամանակավոր արգելք դրեց բենզինի (բայց ոչ դիզվառելիքի) արտահանման վրա, որը, սակայն, կասեցվեց մայիսի վերջից մինչև հուլիսը ներառյալ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru