Հայաստանում լվացքի մեքենա արտադրել չստացվեց, կարտադրեն լվացքի փոշի
ԲլոգոսֆերաԿառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԽԱՉԱՏՐՅԱՆ ՄՈԲԻԼՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կենցաղային քիմիայի (մաքրող լվացող միջոցներ, փայլեցնող և համանման միջոցներ, հակասառեցնող հեղուկներ) արտադրության համար։
Ընկերությւոնը գործում է 2005 թվականից՝ ավտոկոսմետիկայի և ավտոխնամքի ոլորտում։ 2013 թ.-ից հիմնել է իր սեփական արտադրությունը:
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 920 մլն դրամի ներդրում գործարանի կառուցման և 12․5 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12,5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլրդ դրամ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր Հայաստանում տեխնիկայի, այդ թվում՝ լվացքի մեքենաների արտադրման գործարան, անգամ բացման լենտը կտրեց, սակայն այդպես էլ տեխնիկա չարտադրվեց այդ գործարանում։ Հուսանք՝ գոնե լվացքի փոշի կարտադրվի, մանավանդ որ Փաշինյանի կառավարությունը ոչ թե խոստացողն է, այլ՝ հարկային արտոնություն տվողը։