Իրանի նախագահը շվեյցարացի գործընկերոջն ուղղված նամակում հարաբերությունների ընդլայնման հույս է հայտնել
Քաղաքական
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել իր շվեյցարացի գործընկերոջը՝ Վիոլա Ամերդին՝ ընդգծելով երկու երկրների կողմից փոխադարձ հետաքրքրության և հարգանքի վրա հիմնված համագործակցության նոր ծրագրեր մշակելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է IRNA լրատվականը՝ հավելելով, որ Իրանի նախագահը երկու ժողովուրդների կապերը պատմական և բարեկամական է որակել՝ նշելով, որ շուրջ 100 տարվա հարաբերություններն անգնահատելի հնարավորություն են ստեղծում։Աղբյուրի հաղորդմամբ՝ Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Իսլամական Հանրապետությունը և Շվեյցարիան էլ ավելի կխորացնեն համագործակցությունը՝ այդ ուղղությամբ հաշվի առնելով նոր ճանապարհային քարտեզի ստեղծումը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից