Կին բռնցքամարտիկը հրաժարվել է մենամարտել՝ տրանսգենդեր մրցակցի մի քանի հարվածներից հետո
ՏեսանյութերՄինչև 66 կգ քաշային կարգում հանդես եկող իտալուհի Անժելա Կարինին Փարիզի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 1/8 եզրափակչում 46 վայրկյան հետո զիջել է ալժիրցի տրանսգենդեր Իման Խելիֆին, ով նախկինում չէր անցել սեռի թեստը։
«Դժոխային ցավ էր, ես երկրորդ հարվածը ստացա քթիս, այնքան ցավոտ էր, որ չէի ուզում շարունակել»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Կարինի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը՝ վկայակոչելով շուրթերի շարժումով ընթերցող մասնագետին:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) այս շաբաթ հավանություն է տվել տրանսգենդեր Խելիֆին և Թայվանցի Լին Յութինգին մասնակցելու կանանց օլիմպիական մրցաշարին, չնայած 2023 թվականին Հնդկաստանում կայացած աշխարհի առաջնությունում գենդերային թեստը ձախողել էին, որը ցույց էր տվել, որ նրանք ունեն XY քրոմոսոմներ և հավելյալ տեստոստերոն: Երկու մարզիկներն էլ մասնակցել են 2021 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին։
«Քիթս շատ էր ցավում, և ես ասացի՝ բավական է։Ավելի լավ է չշարունակել։ Առաջին հարվածից հետո քթիցս արյուն սկսեց կաթել։ Ես շատ հաճախ եմ տղամարդկանց հետ մենամարտել ազգային հավաքականում։ Ես մարզվում եմ եղբորս հետ։ Ես միշտ կռվել եմ տղամարդկանց դեմ, բայց այսօր չափից դուրս շատ էր ցավում»,-իտալացու խոսքերն է մեջբերում «France-Presse»-ը: