Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ Ռուբիո Ժնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները Քանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Ինչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը Շատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվի Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են 2027թ. կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Արթուր Նահապետյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը Քննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը 

Բացահայտվել է ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպք. ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել

Արտակարգ Պատահար

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023թ․ դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով, դուրս գալով իրեն հատկացված սահմաններից, իրականացրել է ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի վնասում՝ հանգեցնելով օգտակար հանածոյի մեծածավալ կորստի:

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում, Մասիս համայնքի տարածքում` Հրազդան գետի ավազանում, ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված, թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք չունենալով, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է ընկերությանը տրամադրված թույլտվությամբ նախատեսված սահմանային կետերի կոորդինատներից և թույլ տալով նույն օրենքով նախատեսված իրավունքի խախտում՝ դուրս է եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։

Այնուհետև՝ ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված պահանջների անտեսմամբ, այն է` առանց ընդերքօգտագործման իրավունքի, մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի տարածքում գտնվող, գործառնական և նպատակային նշանակությունները չփոփոխված՝ ջրային և գյուղատնտեսական, արոտավայր և վարելահող նպատակային և գործառնական նշանակության հողատարածքներում հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու իրավունք չունենալով, ընդերքն օգտագործելու եղանակով, արդյունահանել է պետական սեփականություն համարվող ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վճարման ենթակա 18.729.236 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 18.353մ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային՝ ընդհանուրը 19.229.236 ՀՀ դրամի վնաս:

Բացի այդ, ընկերության հակաօրինական գործունեության հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել ընդհանուրը 7242մ2 մակերեսով գյուղատնտեսական, վարելահողի նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։ Դրա հետևանքով նշված հողային ռեսուրսներին և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.768.370 ՀՀ դրամի գույքային վնաս:

Շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, այսինքն առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով և անտեսելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ընկերության տնօրենը չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրենի կողմից մասնակի՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով, վերականգնվել է պատճառված վնասը:

Նախաքննությունը շարունակվում է:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի36 ժամ ջուր չի լինելու«Այսօրվա նիստը տևեց ընդամենը 4.5 ժամ»․ Փաշինյան (տեսանյութ)Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ ՌուբիոԺնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումներըՔանի դեռ հայ գերիները մնում են Ադրբեջանում, կայուն խաղաղությունը երաշխավորված չէ. Euronews Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվելԻնչ նոր օրենքներ է ստորագրել Վահագն Խաչատուրյանը․ մանրամասներ Ռուսաստանում դատարանը երկարաձգել է ադրբեջանական համայնքի անդամների նախնական կալանքը ԱՄՆ պետքարտուղարը՝ Թրամփի և Մադուրոյի հնարավոր հանդիպման մասինՇատ լավատես եմ հավաքականի ապագայի վերաբերյալ․ Յուրա Մովսիսյան Հայ հոգևորականը միշտ ապրել ու գործել է նաև հանուն հայրենի երկրի և ազգի․ Հայր Ասողիկ Պուշկին փողոցի մի հատվածում մեքենաների կանգառը կարգելվիԱրտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԵվրահանձնաժողովը սպառնում է չեղարկել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Վերաքննիչն արձանագրել է՝ Տեր Զորայր Կարապետյանի իրավունքները խախտվել են2027թ. կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը Արթուր Նահապետյանը կարևորել է միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունըՍրանք անգամ կեղծելը նորմալ չեն կարողանում․ Գեղամ ՄանուկյանՔննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը«Քո կողքին ես սովորեցի չվախենալ». Մանո Գրիգորյանի շնորհավորանքը՝ ամուսնուն Պուտինը նշել է, թե որ գրքերը պետք է կարդալՄեկնարկեցինք 1-2 տարեկանների համար նախատեսված նախադպրոցական ծառայությունը․ Ժաննա Անդրեասյան Սաուդյան Արաբիայի անապատներում ձյուն է տեղացել (տեսանյութ)Տեղի կունենա Լիբանանի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլըԹուրքիայում անհայտ անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել Հայաստանում ԶՖԳ նոր գրասենյակի բացումը խթան կհաղորդի երկկողմ զարգացման գործընկերությանը. Տիգրան ԽաչատրյանՊարեկային ծառայությունը նախատոնական օրերին և Ամանորին ուժեղացված ծառայություն է իրականացնելու. ՆԳՆ Չինաստանը բողոք է ներկայացրել Միացյալ ՆահանգներինԻնչ հարցեր են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ Բլոգեր Օնիկ Հարությունյանը ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից. փաստաբան Վարդենիսում 43-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 68-ամյա հետիոտնի ԱՄՆ-ն դադարեցնում է «Գրին քարտ» վիճակախաղի ծրագիրը. BBCԹող խաղաղություն լինի․ հանդիպել են Արամ Ա-ն ու Լիբանանի նախագահը Մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել Ուկրաինական ԱԹՍ-երը հարվածել են Կասպից ծովի ռուսական երրորդ նավթային հարթակին Եթե այդ փաստաթուղթն իրական է, ապա Եզրաս սրբազանը գործել է հանուն իր պետության անվտանգության․ Արսեն ԲաբայանՓաշինյանը պատվիրակություն է գործուղում Եգիպտոս Վեդիում եղբայրները ներխուժել են իրենց մորեղբոր բնակարան, ապա կանչել իրենց բարեկամ փաստաբանին՝ հաշիվ մաքրելու Պուտինը համաձայն է փոխզիջումների գնալ Դանիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆԼոռիում բախվել են Volkswagen Passat-ը և Howo-ն. 2 վիրավորներից մեկին ուղղաթիռով տեղափոխել են Երևան Հպարտ ենք շարունակել հանձնառու մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցությանը․ ԵՄ առաքելություն Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍՆԱրմեն Սարգսյանը համատեղության կարգով նշանակվել է Գանայում ՀՀ դեսպան Սերժ Սարգսյանը պատասխանել է հարցին՝ կմասնակցի՞ առաջիկա ընտրություններինՄալխաս Ամոյանը ճանաչվել է տարվա հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ՝ ըստ «Comeback Wrestlers of the Year–2025»–իԼավրովը պատասխանել է ՄակրոնինՀաստատվեց Գյումրու 2026 թվականի բյուջեն Հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշների 6380 տուփ ծխախոտ. Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը
Ամենադիտված