Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. «Hyundai»-ն բախվել է քարերին և գլխիվայր շրջվել
ԱՄՆ
Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Մ. Ն.-ն իր վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Հերհեր գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)