ՀՀ ԲՏԱ նախարարությունը շարունակում է «թաքցնել» «Արմսաթ-1» արբանյակի լուսանկարները
Հրապարակումներ«Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրում են տարբեր պետական կառույցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
««Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրվում են տարբեր պետական կառույցների, գիտական, կրթական կազմակերպությունների կողմից»,- հայտնում է նախարարությունը։
Ինչ վերաբերում է «Արմսաթ-1» արբանյակի տիեզերանկարների հրապարակմանը և ընդունիչ կայանի ու կառավարման կենտրոնի պաշտոնական բացմանը, նախարարությունը խոստանում է այդ մասին առաջիկայում տեղեկացնել։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։