Մադուրոն Մասկին մեղադրել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձի մեջ
ՀասարակությունՎենեսուելայում հեղաշրջում իրականացնելու փորձի համար պատասխանատու են ԱՄՆ իշխանությունները, ինչպես նաև ամերիկացի գործարար Իլոն Մասկը։ Նման կարծիք է հայտնել հանրապետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն։
«Սա պետական հեղաշրջում է, որը վերահսկվում է Միացյալ Նահանգներից», - ասել է Մադուրոն, ում ելույթը հեռարձակել է VTV-ն։
Նախագահը նաև մեղադրել է Մասկին և Արգենտինայի ղեկավար Խավիեր Մայլիին հեղաշրջման պլանավորմանը մասնակցելու մեջ։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնը նախատեսում էր վենեսուելական ընդդիմության առաջնորդներից նոր «Խուան Գուայդո» ստեղծել, ինչպեսդա արվել է 2019 թվականին։ Նա նաև կոչ է արել երկրի քաղաքացիներին չհավատալ ընդդիմության խոստումներին։