Եզդիները 10 տարի առաջ 1915 թվականի հայերի պես մարտիրոսացան. Ֆրանսիայի դեսպան
ՏեսանյութերՏասը տարի առաջ՝ 2014 թվականի օգոստոսի 3-ին, ԴԱԻՇ-ի (ISIS) զինյալների ձեռքով սկսվեց եզդիների բնաջնջումը։
Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին։
«Ջարդեր, բռնաբարություններ, բռնի դավանափոխություններ։ Մեկ հարյուրամյակի տարբերությամբ Եզդիները 10 տարի առաջ 1915 թվականի հայերի պես մարտիրոսացան»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը