Օկուպացված Լաչինում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Հասարակություն
Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանում ականի պայթյունից ադրբեջանցի է վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով պետական մարմինների տարածած համատեղ հաղորդագրությունը։
Ըստ հաղորդագրության՝ տուժածը 1960 թվականին ծնված Սուլեյմանով Ալի Զեյնալաբդին օղլուն է։
Սարիբաբա կոչվող բարձունքներում նա անասուններին արածեցնելիս է եղել, երբ հակահետևակային ական է պայթել։ Արդյունքում Սուլեյմանովը վիրավորվել է ձախ ոտքից։ Կատարվում է հետաքննություն։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)