Հայտնի ֆուտբոլային ակումբը տուգանվել է 2 միլիոն եվրոյով
ՏեսանյութերԱնգլիայի Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Սիթին» իրեն մեղավոր է համարել առաջնության ռեգլամենտի խախտման հարցում եւ տուգանվում է 2,09 միլիոն անգլիական ֆունտ ստերլինգով կամ 2,3 միլիոն եվրոյով։
The Sun-ը մանրամասնում է, որ խոսքը վերաբերվում է վերջին երկու սեզոններին հանդիպումների ժամանակին սկսելուն եւ ավարտելուն։ Վերջին սեզոնին ակումբը 22 անգամ ձգձգել է հանդիպման սկիզբը կամ վերասկսումը։ Եղել է դեպք, երբ ձգձգումը տեւել է 79 վայրկյան։ Հիշեցնենք, որ անցյալ սեզոնին «Մանչեսթեր Սիթին» 91 միավոր է վաստակել եւ ԱՊԼ ցանկում գրավել առաջին տեղը։