Շաղոյանը նշել է նորամուտը նոր ակումբի կազմում
ՔաղաքականՀայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը առաջին հանդիպումն է անցկացրել նոր ակումբի՝ «Դեբրեցենի» կազմում Հունգարիայի առաջնությունում։
Առաջնության երկրորդ տուրում «Դեբրեցենը» արտագնա խաղում 3։0 հաշվով հաղթեց «Գյորին»։ Սա Շաղոյանի թիմի առաջին խաղն էր ընթացիկ մրցաշրջանում, քանի որ թիմի առաջին տուրի հանդիպումը հետաձգվել էր։
Շաղոյանը հունգարական ակումբի կազմում փոխարինման մտավ 86-րդ րոպեին և նույնիսկ կարող էր բացել գոլերի հաշիվը նոր թիմի կազմում, սակայն բարենպաստ դիրքից վրիպեց։
Հիշեցնենք, որ Շաղոյանը այս ամռանն է տեղափոխվել «Դեբրեցեն» «Արարատ-Արմենիայից»։