ՕԽ-2024․Գերմանացի մարզիկը տասնամարտում նիզակի նետում ձևում օլիմպիական նոր ռեկորդ է սահմանել
ՀասարակությունԳերմանացի մարզիկ Նակլաս Կաուլը 2024 թվականին Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերում նիզակի նետումով օլիմպիական ռեկորդ է սահմանել տասնամարտում։ Նրա արդյունքը 77,78 մետր է։ Նախորդ նվաճումը պատկանում էր կուբացի մարզիկ Լեոնել Սուարեսին (76,94)։ Ռեկորդը սահմանվել էր 2012 թվականին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերում։
Ավելի վաղ ամերիկացի վազորդները 4×400 մետր խառը փոխանցումավազքում համաշխարհային նոր ռեկորդ էին սահմանել: Նրանք գրանցել էին 3:07.41 արդյունքը։
Հիշեցնենք, որ Փարիզում Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին և կավարտվեն օգոստոսի 11-ին։ Ընդհանուր առմամբ կխաղարկվի մրցանակների 329 հավաքածու: 2024 թվականի Օլիմպիական խաղերի ծրագրում ներկայացված է 32 մարզաձև։
Աղբյուրը՝ Armsport.am: