Ուկրաինան հայտարարել է Ղրիմում ռուսական սուզանավի խորտակման մասին
ՔաղաքականՈւկրաինացի զինվորականները հայտնել են, որ ավիահարվածների հետևանքով խոցվել են ռուսական С-300 զենիթային համակարգերի արձակման կայաններ։
Նրանք հայտարարել են նաև, որ Սևաստոպոլի նավահանգստում գրոհել են «Դոնի Ռոստով» B-237 հարվածային սուզանավը, ինչի հետևանքով այն խորտակվել է:
Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել Սևաստոպոլի վրա հարձակումը։
Ուկրաինացի զինվորականները նաև հայտնել են, որ գիշերային մյուս հարձակումների ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Մորոզովսկի օդանավակայանում գտնվող զինամթերքի պահեստի, որտեղ պահվում էին կառավարվող ռումբեր և այլ տեխնիկա, ինչպես նաև նավթի մի քանի բազաների և վառելանյութի պահեստարանների վրա:
Բելգորոդի, Կուրսկի և Ռոստովի մարզերում նավթի պահեստների և վառելիքի և քսանյութերի պահեստարանների վրա հարձակման հետևանքով այրվել է առնվազն երկու նավթամբար, ասվում է ուկրաինական բանակի հայտարարության մեջ։