Հակոբ Սերոբյանը՝ Փարիզից. Արթուր Դավթյանը համարվում է գլխավոր ֆավորիտը
ՀասարակությունԱրթուր Դավթյանին համարում են գլխավոր ֆավորիտը: Նա օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ հնարավորություն ունի: Կարող է: Այսօր ամեն գույնի մեդալ կարող է լինել եւ լուրջ, մնում է իր լավագույնն անի այնպես, ինչպես անում է:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Փարիզից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Փարիզի Օլիմպիական խաղերի մրցավար Հակոբ Սերոբյանը:
Սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում օգոստոսի 4-ին հենացատկի վարժության եզրափակիչում չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Օղակների վարժության եզրափակիչում մեդալային պայքարում կլինի Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։