Կրոսը Գերմանիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ալոնսոն՝ լավագույն մարզիչ
Տեսանյութեր
Գերմանական Kicker պարբերականը հրապարակել է 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով կարիերան ավարտեց Եվրոպայի առաջնությունից հետո։
Իսկ «Բայերի» մարզիչ Խաբի Ալոնսոն ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։ Իսպանացու գլխավորությամբ Լևերկուզենի թիմը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը։ Բացի այդ, «դեղագործները» նվաճեցին երկրի գավաթը և դուրս եկան Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
Օլիմպիական խաղերի ավարտից հետո կորոշվի տարվա լավագույն կին ֆուտբոլիստը։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)