Զովունիում գազատար է կառուցվել կեղծ փաստաթղթերի հիման վրա
Հասարակություն
Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահներին օպերատիվ տվյալներ են հասել, որ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի մարտի 27-ի որոշման հիման վրա, Զովունի բնակավայրի 11-րդ փողոցի 90-2 հասցեում նախատեսվող մանկական զարգացման կենտրոնի համար սնող գազատարի կառուցման համար շինարարության թույլտվությունը ստացվել է առերևույթ կեղծիք և անհամապատասխանություններ պարունակող փաստաթղթերի հիման վրա:
Գազատարը կառուցվել է մի շարք խախտումներով և գործուն միջոցներ չեն ձեռնարկվել ստեղծված իրավիճակը շտկելու և առաջացած հետևանքները վերացնելու ուղղությամբ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)